.jpg)
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող բառերի ճիշտ օգտագործում
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը հրատարակել է մի փաստաթուղթ ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերում ներգրավված կազմակերպությունների և անձանց համար: Նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող քննարկումներում ճիշտ բառապաշարի օգտագործման կարևորության գիտակցմանը նպաստելն է: Լեզուն և բառապաշարը համոզմունք են ձևավորում և կարող են ազդել մարդկանց վարքագծի վրա:
Ճիշտ բառապաշարի օգտագործումը հնարավորություն կտա խուսափել սխալ տեղեկատվություն պարունակող բառերից` նպաստելով ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Օրինակ, նախընտրելի է օգտագործել ՄԻԱՎ հապավումը, եթե այն անմիջականորեն չի վերաբերում ՁԻԱՀ ախտորոշմանը: Գոյություն չունի ՁԻԱՀ-ի վիրուս ասվածը, ՁԻԱՀ տառապյալներ արտահայությունը ՄԱԿ-ն առաջարկում է փոխարինել ՄԻԱՎ վարակակիր մարդիկ եզրույթով, և, ընդհանրապես, խորհուրդ է տալիս խուսափել «վարակված» տերմինն օգտագործելուց. ոչ ոք չի կարող վարակվել ՁԻԱՀ-ով, քանի որ այն վարակիչ գործոն չէ, այն նշանակում է օպորտյունիստական հիվանդությունների համախտանիշ և հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ իմունային ճնշվածության հետևանքնով: