Ինչու՞  ՀՀ վարչապետը ելույթ չունեցավ
30/11/2009 20:32

Ինչու՞ ՀՀ վարչապետը ելույթ չունեցավ

«Վարչապետին ՀՀ բնակչությունը շատ հաճախ հնարավորություն ունի լսելու, քանի որ վարչապետը շատ հրապարակային է աշխատում»,- հայտնեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան այն հարցին, թե ինչու՞ ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նոր անդամ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ հանդես չեկավ ելույթով:

Բացի այդ` Է. Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության համագումարի օրակարգը որոշում է կազմակերպչական հանձնաժողովը:

«Վարչապետը նոր էր մտել կուսակցություն, իսկ համաժողովին ելույթներով հանդես եկան կուսակցության նախագահը, գործադիր մարմնի մի քանի ներկայացուցիչներ, և մարզային ու տարածքային կազմակերպությունների ղեկավարները»,- մանրամասնեց խմբակցության քարտուղարը:
 

Ինչու՞ ՀՀ վարչապետը ելույթ չունեցավ