.jpg)
«Ես դրա մեջ արտառոց բան չեմ տեսնում»
«Մի ժամանակ հհշաիզացիա էր գնում, հիմա ազգովի դառնում են հանրապետական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով վերջերես վարչապետ Տիգրան Սարգսյանի և մի քանի նախարարների` Հանրապետական կուսակցության շարքերն անցնելու փաստին:
«Ես ոչ թե գործող վարչապետին կդարձնեի գործադիր մարմնի անդամ, այլ ուղղակի վարչապետին այդ համագումարի ժամանակ անվստահություն կհայտնեի»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մյուս բանախոս, ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը, իր հերթին անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանին նշեց, որ «երկու տարվա ընթացքում նա կատարել է Հայաստանի Հանրապետության նախագահի և Հանրապետական կուսակցության կոալիցոին գործընկերության ծրագրերը»:
Մկրտիչ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած անձ ինքն է որոշում, թե որ կուսակցության` դիմադի՞ր, թե՞ ընդդիմադիր, շարքերն անցնի:
«Վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինքն է ազատ իր ընտրությունը կատարելու»,- նշեց Մ. Մինասյանը:
«Ես դրա մեջ արտառոց բան չեմ տեսնում»,- շեշտեց ՀՀԿ ներկայացուցիչը և հավելեց, որ ինքը բոլորովին էլ այն կարծիքին չէ, որ համատարած հանրապետականացում է գնում: