.jpg)
Ծանրորդուհիները կփոխեն քաշային կարգերը
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի բոլոր անդամները` Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը և Մելինե Դալուզյանը փոխելու են իրենց քաշային կարգերը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Նա ավելացրեց նաև, որ տղամարդկանց հավաքականից քաշային կարգը փոխելու անհրաժեշտության առջև է հայտնվել միայն Առաքել Միրզոյանը` լեգենդար ծանրորդ Օգսեն Միրզոյանի որդին: