.jpg)
Վախճանվել է սերբ գրող Միլորադ Պավիչը
80 տարեկան հասակում այսօր վախճանվել է սերբ բանաստեղծ, գրող, թարգմանիչ և սերբական գրականության պատմագետ Միլորադ Պավիչը: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ-նովստի» գործակալությունից, այս մասին հայտնում են սերբական ԶԼՄ-ները:
Սերբական բարոկկոյի և պոեզիայի խորհրդանիշների մասնագետ Մ. Պավիչը ծնվել է 1929 թ-ի հոկտեմբերի 15-ին Բելգրադում` քանդակագործի և փիլիսոփայության ուսուցչի ընտանիքում: 1949-1953 թթ-ին սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ավելի ուշ ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում:
Նախքան ամբողջովին գրականությանը նվիրվելը` Պավիչը դասավանդել է Սորբոնի, Վենի, Ֆրայբուրգի, Ռեգենսբուրգի և Բելգրադի համալսարաններում: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1967 թ-ին, մինչդեռ համաշխարհային ճանաչում գրողին բերել է «Խազարական բառարարն» գիրքը` գրված 1984 թ-ին:
2004 թ-ին Պավիչը առաջադրվել է` որպես գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: