Նազիկ Ավդալյան. «Կարող էի բարձրացնել 155 կիլոգրամ»

30/11/2009 19:51

Նազիկ Ավդալյան. «Կարող էի բարձրացնել 155 կիլոգրամ»


Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին դժվար էր «բերման ենթարկել»: «Զվարթնոց» օդանավակայանում նա անընդհատ հայտնվում էր իր մտերիմների ու հարազատների շրջանում, և պարզապես հնարավոր չէր ճեղքել նրան շնորհավորել ցանկացողների շղթան` հարցազրույցի հրավիրելու համար: Ստիպված եղա դիմել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի օգնությանը...

- Նազիկ, սպասո՞ւմ էիք այսպիսի ընդունելության:

- Անկեղծ ասած` այո: Արդեն տեղյակ էի, թե ինչպիսի խանդավառություն կա հայ մարզասերների շրջանում, գիտեի, որ հարազատներս նույնպես գալու են օդանավակայան: Ինձ համար շատ հաճելի է, ես նույնիսկ հոգնածություն չեմ զգում, չնայած գիշերը վաղուց է կիսվել…

- Թույլ տվեք օգտվել Ձեր թարմությունից և մտովի վերադառնալ Հարավային Կորեա, Ձեզ հետ միասին վերապրել հաղթանակի զգացողությունը:

- Ճիշտը կասեմ. աշխարհի առաջնությունից առաջ հոգեբանորեն դեռ պատրաստ չէի չեմպիոնության: Շատ լավ ուսումնամարզական հավաք էինք անցկացրել, գերազանց մարզավիճակում էի, բայց, միևնույն է, ինձ չեմպիոնի կարգավիճակում չէի պատկերացնում: Այդ հաճելի զգացողությունն ապրեցի միայն մրցումների ընթացքում` տեսնելով, թե ինչպիսին են մրցակիցների արդյունքները: Հասկացա, որ կարող եմ պայքարել չեմպիոնության համար: Երբ դահլիճում նախավարժանք էի անում, զգացումներս շատ էին: Բայց կարողացա արագ հանգստացնել ինքս ինձ: Եթե նախորդ առաջնություններում մտածում էի անպայման հաղթելու և չեմպիոն դառնալու մասին, այս անգամ այլ կերպ էի տրամադրված: Խնդիր էի դրել բարձրացնել պատվիրած քաշը և ուրիշ ոչնչի մասին չմտածել:

- Պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ կարողացաք ծանրաձողը պահել գլխավերևում, սակայն այն չհաշվեցին: Թվաց, թե հոգեբանական խնդիր կառաջանա…

- Տրամաբանական էր, որ երկրորդ մոտեցումս չեն հաշվի, քանի որ արմունկի խաղ նկատվեց: Դա ես էլ զգացի, ուստի մի փոքր երկար մնացի կքանստած վիճակում: Ինձ համար, ընդհակառակը, զարմանալի կլիներ, որ այդ մոտեցումը հաշվեին, ուստի նման դիրքորոշումն ինձ ընդհանրապես չհուսահատեցրեց: Եվ երբ մարզիչն ասաց, որ որոշել են չհաշվել, ես հանգստացրեցի նրան` ասելով, որ, միևնույն է, կարողանալու եմ բարձրացնել այդ քաշը ու հաղթել: Ոչ մի կասկած չունեի, որ դա իմ հնարավորությունների սահմաններում է:

- Հրում վարժությունում միանգամից շատ բարձր քաշ պատվիրեցիք: Ռիսկը հաղթանակի կե՞սն է:

- Ոչ, ես դրանում ռիսկի գործոն չեմ տեսնում: Անկեղծ ասած` որոշել էի սկսել 145 կգ քաշից: Դրա անհրաժեշտությունը, սակայն, չզգացվեց, և ես առաջին մոտեցման ժամանակ պատվիրեցի 141 կգ: Ցուցադրեցի, որ դժվարությամբ եմ հաղթահարում այդ քաշը: Նպատակ ունեի ապակողմնորոշել մրցակիցներիս, ցույց տալ, որ դա իմ հնարավորությունների առավելագույնն է: Ուստի Օքսանա Սլիվենկոն պատվիրեց 150 կգ, որպեսզի կարողանա հաղթել ինձ: Ես նույնպես 150 կգ պատվիրեցի: Ռուս մարզուհին, սակայն, զգաց, որ չի կարողանա բարձրացնել ծանրաձողը, ուստի փոխեց իր նախնական պատվերը և մոտեցավ 146 կիլոգրամանոց ծանրաձողին: Իսկ ես, ընդհակառակը, պատվիրեցի 147 կգ: Եթե նկատել եք, այն ավելի հեշտ բարձրացրեցի, քան 141 կիլոգրամը:

- Այլ կերպ ասած` դա հնարավորություններիդ սահմանագի՞ծը չէր:

- Իհարկե, ոչ: Կարող էի ավելի բարձր քաշ պատվիրել:

- Իսկ եթե Օքսանա Սլիվենկոն մոտենար 150 կգ-ին…

- Այդ դեպքում ավելին կպատվիրեի և, միևնույն է, կբարձրացնեի ծանրաձողը:

- Մարզումների ժամանակ ինչպիսի՞ն էր Ձեր ցուցանիշը հրում վարժությունում:

- Պարապմունքների ընթացքում 155 կգ եմ բարձրացրել, ուստի պատրաստ էի Սլիվենկոյի հետ մրցակցությունում օգտագործել ողջ ունակություններս: Բայց, ինչպես տեսաք, դրա կարիքը չեղավ: Ինչ վերաբերում է պոկում վարժությանը, հավաքի ընթացքում հաղթահարել էի 123 կգ-ի սահմանագիծը:

- Որոշել եք փոխե՞լ քաշային կարգը:

- Այո, ուզում եմ փոխել: Ես կտեղափոխվեմ 75 կգ քաշային կարգ, Մելինե Դալուզյանը` 69, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` 75+: Եթե չստացվի, մյուս մրցաշարին նույնպես կմասնակցեմ 69 կգ քաշային կարգում:

- Արդեն դժվարությա՞մբ եք տեղավորվում այդ քաշային կարգում:

- Այո: Հիմա դժվարությամբ եմ ազատվում ավելորդ քաշից: Գիրանում եմ մինչև 75-76 կգ, իսկ երբ սկսում եմ քաշ գցել, ոտքերս թուլանում են…

- Ձեր մայրիկն ասում է, որ իրեն խորհուրդ եք տվել հեռուստատեսությամբ չհետևել Ձեր ելույթներին:

- Չէ, ես խորհուրդ չեմ տվել, Եվրոպայի առաջնությունից հետո ինքն է այդպես որոշել (ծիծաղում է,- խմբ.):


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/04/2019 23:46 Նոտր Դամին հաջորդեց Վերսալը. հերթական խոշոր հրդեհը Փարիզում. տեսանյութ 23/04/2019 22:00 Երևանն անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը 23/04/2019 20:45 Տեսնել ու լսել ինչպես շունը. Կալիֆոռնիայում բացվել է նոր ցուցահանդես (Տեսանյութ) 23/04/2019 20:32 Ջահերով երթը Երևանում (Ֆոտոշարք) 23/04/2019 20:14 Միհրան Պողոսյանը կկալանավորվի. ՌԴ դատարանն է որոշել 23/04/2019 20:11 «ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Իկարդիին. «Ինտերը» պահանջում է 70 միլիոն եվրո 23/04/2019 20:01 Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը (Տեսանյութ) 23/04/2019 19:43 Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից 23/04/2019 19:35 Ֆրանսիական Լուրդում հատուկ ջոկատայինները գործողություն են իրականացնում 23/04/2019 19:26 ՀԱՀ-ում տեղատարափ անձրևների հետևանքով 21 մարդ է մահացել 23/04/2019 19:16 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական 23/04/2019 19:10 Աշտարակում 24 ժամ ջուր չի լինի 23/04/2019 19:03 Tesla-ն ներկայացրել է իր լիարժեք ավտոպիլոտի աշխատանքը (Տեսանյութ) 23/04/2019 18:56 Վերջին մեկ տարին փոփոխությունների տարի էր. Թևան Պողոսյան 23/04/2019 18:48 Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցում 23/04/2019 18:43 Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ ինչպես շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 23/04/2019 18:32 Նյույորքցի ուսանողն Apple-ից 1 մլրդ դոլար է պահանջել՝ դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար 23/04/2019 18:22 Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ հակապատժամիջոցների օրենք է ընդունել 23/04/2019 18:18 Դերասան Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին 23/04/2019 18:06 Իրանի խորհրդարանը վավերացրել է CENTCOM-ն ահաբեկչական ճանաչելու օրինագիծը 23/04/2019 17:58 Շրի Լանկայում ահաբեկչության հնարավոր իրականացնողը պայթյունից առաջ հայտնվել է տեսախցիկի առջև 23/04/2019 17:45 Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳՆ 23/04/2019 17:39 Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ (Տեսանյութ) 23/04/2019 17:36 Շոու-բիզնեսի հինգ շատ հայտնի ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը. Դավիթ Անանյան 23/04/2019 17:27 Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները խոշտանգել են բերման ենթարկված քաղաքացուն 23/04/2019 17:15 Ոչ մի բանով կաշկանդված չեմ, աշխատանքային պրոցեսում ճնշումներ չկան. ԵՊՀ ռեկտոր 23/04/2019 17:01 Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին 23/04/2019 16:46 Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետի հետ կապ չունի. ՊԵԿ նախագահ 23/04/2019 16:41 Ապրիլի 24-ին «Սանիթեք» ընկերությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով 23/04/2019 16:32 Եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա հակամարտության լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է. Ռուբեն Ռուբինյան 23/04/2019 16:27 Ինդոնեզիայում ավելի քան 50 մարդ է մահացել՝ ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ 23/04/2019 16:19 Ես ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը երբևիցե ցանկանա միայնակ որոշել Արցախի հարցը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 23/04/2019 16:12 Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ 23/04/2019 16:00 Հեղափոխությունը պետք է իջնի մարդկանց կենցաղ, բայց գործընթացն ուշանում է. քաղաքագետ 23/04/2019 15:45 ՊԵԿ նախագահը հանդիպում է ցուցարար ավտոներկրողների հետ (Տեսանյութ) 23/04/2019 15:42 Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհվել է 45 երեխա 23/04/2019 15:28 Եվրոպան բացառել է Brexit-ի գործարքի վերանայումը 23/04/2019 15:15 «Իսլամական պետությունը» ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը 23/04/2019 15:09 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ 23/04/2019 14:59 Լիլիթ Մակունցը Քաղաքացու օրը կանցկացնի 3 մարզերում (Տեսանյութ) 23/04/2019 14:45 Տրիպոլիի արևելյան հատվածում 4 պայթյուն է որոտացել 23/04/2019 14:39 «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է գրոհը. կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ (Տեսանյութ) 23/04/2019 14:34 Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության 23/04/2019 14:32 «Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու». Ֆրանսիացի երգիչ Սլիման (Տեսանյութ) 23/04/2019 14:30 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից 23/04/2019 14:27 Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է. Արմեն Աշոտյան 23/04/2019 14:22 Ուկրաինայի ԿԸՀ-ը մշակել է արձանագրությունների 99.9 տոկոսը 23/04/2019 14:15 «Սա պարզապես խայտառակություն է». ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց 23/04/2019 13:50 Թրամփը մտադիր է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա, 23/04/2019 13:38 Որևիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ կողմից Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին (Տեսանյութ) 23/04/2019 13:31 Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 23/04/2019 13:29 Ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանումը հակահայկական ոչ մի կերպ չես անվանի. դեսպան (Տեսանյութ) 23/04/2019 13:26 Շրի Լանկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 321-ի 23/04/2019 13:17 Nordwind Airlines-ի հայ ուղևորուհին մահացել է 23/04/2019 13:06 Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունեն և միտված են ապագային. Հայաստանում ՌԴ դեսպան (Տեսանյութ) 23/04/2019 12:57 Քաղաքապետարանում լինելու են եռամսյակային պարգևավճարներ, քննարկվելու է աշխատավարձերի բարձրացման հարցը. Հայկ Մարության 23/04/2019 12:50 Դուրգա աստվածուհու տաճարում նշել են կրակի տոնը (Տեսանյութ) 23/04/2019 12:43 Նախագահը ստորագրել է կառավարության օպտիմալացման մասին օրենքը 23/04/2019 12:41 Հնդկաստանում սկսվել է խորհրդարանի համընդհանուր ընտրությունների երրորդ փուլը 23/04/2019 12:39 ԱԺ բակում հայ-ռուսական բարեկամության ծառուղի բացվեց ( Տեսանյութեր, լուսանկարներ) 23/04/2019 12:37 Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին 23/04/2019 12:35 Twitter-ում հայտնվել է Զելենսկու էջը 23/04/2019 12:26 Կանադայի երկու նահանգներում վարարումների պատճառով ավելի քան 2500 տուն է վնասվել 23/04/2019 12:17 Նազարբաևը խնդրել է նախագահի ընտրություններում Տոկաևի թեկնածությունը պաշտպանել 23/04/2019 12:09 Վախճանվել է «Զուտ բանականության հավերժական ճաճանչումը» ֆիլմի պրոդյուսեր Սթիվ Գոլինը 23/04/2019 12:07 LIVE. Կիրո Մանոյանի ասուլիսը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ 23/04/2019 12:04 Քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտները. Դավիթ Խաժակյան 23/04/2019 12:03 Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ 23/04/2019 12:00 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին 23/04/2019 11:54 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք. Խաժակյանը՝ «Իմ քայլ»-ին (Տեսանյութ) 23/04/2019 11:51 Մեզ համար յուրայիններ և ոչ յուրայիններ չկան, կոռուպցիայի հետ կոմպրոմիսներ չեն լինելու. «Իմ քայլի» պատգամավոր (Տեսանյութ) 23/04/2019 11:43 Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում ու չեմ ընկնելու. Հայկ Մարության 23/04/2019 11:33 Եթե բնակիչները դեմ են այդ լուծմանը, չի նշանակում, որ պետք է թողնենք փլատակների տակ. Խաժակյանը բարձրացրեց 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը 23/04/2019 11:29 Շրի Լանկայում երեք րոպե լռությամբ հարգել են ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը 23/04/2019 11:20 ԱՄՆ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց Չելսի Մենինգին ազատ արձակել 23/04/2019 11:14 Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանելու հարցը Հայկ Մարությանը հանեց նիստի օրակարգից 23/04/2019 11:10 Հայաստանում ռուսական ռազմաբազան վերազինելու են Սու-30ՍՄ կործանիչներով 23/04/2019 11:02 Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 23/04/2019 10:52 Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակվել է 23/04/2019 10:49 Գևորգ Գորգիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը կմասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 100-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին 23/04/2019 10:45 Նավթի համաշխարհային գներն աճում են 23/04/2019 10:38 Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլը սկսելու մասին 23/04/2019 10:29 «Ժամանակ». Ո՞վ է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն 23/04/2019 10:25 Խորհրդարանն ընդունեց քննարկված նախագծերը և ավարտեց աշխատանքները 23/04/2019 10:23 «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում 23/04/2019 10:20 «Հրապարակ». ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ շենքի դրոշը փոխել են 23/04/2019 10:19 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 23/04/2019 10:18 «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա 23/04/2019 10:17 «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում 23/04/2019 10:17 Ոստիկանները բացահայտել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ) 23/04/2019 10:11 «Ժողովուրդ». Վարչապետի ազգականին հրավիրել են հարցաքննության՝ առայժմ վկայի կարգավիճակով 23/04/2019 10:07 «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը 23/04/2019 10:05 «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը 23/04/2019 10:00 «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել 23/04/2019 09:54 «Ժողովուրդ». Երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի 22/04/2019 19:46 Չեմ թալանի, միայն սիրել, արարել ու ստեղծել. ռուսաստանաբնակ ռեժիսորը ցանկանում է Հայաստանի ղեկավարը դառնալ 22/04/2019 19:10 ԱՄՆ-ն իրանական նավթի գնման պատժամիջոցների վերաբերյալ որոշում է կայացրել 22/04/2019 18:57 Իրաքն անփոխարինելի Է համարել իրանական գազը 22/04/2019 18:54 Նա մեր շատ սպասված առաջնեկն է. դերասանուհի Նառա Թումասյանը դուստր է ունեցել 22/04/2019 18:46 Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ