.jpg)
Ակցիա` անվճար խորհրդատվություներ ստանալու մասին
Այսօր Շ. Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ իրականացվեց «Բաց դռների» ակցիա, որում Երևանի և Չարենցավանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի կամավորներն անցորդներին տեղեկացրեցին վերը նշված ծրագրի մասին, ինչպես նաև նրանց հրավիրեցին հրապարակում տեղակայաված սեղանների մոտ իրավաբանական, տնտեսագիտական և սոցիալական անճար խորհրդատվություներ ստանալու համար:
Ինչպես հայտնում են «People in Need» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Բաց դռների» ակցիայի նպատակն է բնակչությանը ներկայացնել «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում»ծրագրի, ինչպես նաև Երևան քաղաքում գործող միգրացիոն տեղեկատվական կենտրոնի և նրա գործունեության մասին:
Նմանատիպ ակցիաներ նաև նախատեսվում են իրականացնել Գյումրի, Չարենցավան, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Ծրագրի նպատակն է վերաինտեգրել հայրենիք վերադարձածներին և տրամադրել խորհրդատվություն ԵՄ երկրների, ինչպես նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ: