.jpg)
25 ֆունտ ստեռլինգ` Ռեյնայի համար
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ, որը նրան 25 մլն ֆունտ ստեռլինգ կապահովի: Անգլիական ակումբը որոշել է ապահովագրել իրեն, որպեսզի Ռեյնան հանկարծ չտեղափոխվի «Բարսելոն»: Ինքը` ֆուտբոլիստը, «Էնֆիլդում» մնալուն դեմ չէ, սակայն ցանկանում է նույնքան աշխատավարձ ստանալ, որքան վաստակում են Սթիվեն Ջերարդը և Ֆեռնանդո Տորրեսը: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները «Daily Star»-ին տեղեկացրել են, որ «Լիվերպուլը» մոտ է դարպասապահի հետ նոր պայմանագրի կնքմանը:
Ավելացնենք, որ երկու տարի առաջ դարպասապահն ակումբի հետ համաձայնագիր ստորագրեց մինչև 2012 թ. ժամկետով և այժմ շաբաթական 60 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում: Նա, սակայն, ցանկանում է ևս 5 տարով պայմանագիր ստրագրել և շաբաթական 100 հազար ֆունտ ստեռլինգ վաստակել:
Հիշեցնենք, որ Պեպե Ռեյնան չորս տարի առաջ «Լիվերպուլ» է տեղափոխվել «Վիլյառեալից» և այս ժամանակահատվածում հասցրել է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: