.jpg)
Որոնվում են
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի են դիմել ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:
Նոյեմբերի 29-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մինչ այսօր Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ
զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: