21/12/2009 15:52
ՀՀ դեսպանությունը մասնակցեց Լեհաստանում բարեգործական տոնավաճառին
Վարշավայի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց ակումբի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որից առաջացած հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Լեհաստանում ՀՀ դեսպանությունն իր ակտիվ մասնակցությունը բերեց բարեգործական միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Հայկական ցուցասրահը ներկայացված էր ձեռագործ ավանդական ազգային հուշանվերներով, հայկական կոնյակով, Լեհաստանում բնակվող հայ արվեստագետների գործերով: