.jpg)
Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարն առաջին անգամ կանցկացվի 2010 թ.
Երևանում 2010 թ. ապրիլին առաջին անգամ կանցկացվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարը: ՀԲՖ ղեկավարությունը խնդիրն արդեն համաձայնեցրել է Գագիկ Ծառուկյանի հետ: Առաջնությունում հաղթողների համար կսահմանվեն նաև բարձր պարգևավճարներ: Այս հանգամանքը կշահագրգռի արտասահմանյան մարզիկներին` հանդես գալու Երևանում:
Իսկ մինչ այդ` մարտին, ևս մեկ մրցաշար ունենք. խոսքն Էդուարդ Արիստակեսյանի հուշամրցաշարի մասին է, որին մասնակցելու են պատանիները: Այս տարիքի բռնցքամարտիկների համար 2010 թ. Եվրոպայում միայն մեկ առաջնություն է նախատեսված, և այն էլ կայանալու է Բաքվում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պատանեկան այդ մրցաշարին հասկանալի պատճառներով որոշել է չմասնակցել: