Միքայել Բալլակ. «Քառյակի թիմերի հետ ոչ մեկը չի կարող մրցել»
28/12/2009 17:25

Միքայել Բալլակ. «Քառյակի թիմերի հետ ոչ մեկը չի կարող մրցել»

Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Միքայել Բալլակը վստահ է, որ Պրեմիեր լիգայում ոչ ոք նախկինի պես չի կարող մրցակցել «Մեծ քառյակի» թիմերի` «Չելսիի», «Լիվերպուլի», «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բալլակը նաև այն կարծիքին է, որ Անգլիայի և Գերմանիայի ազգային առաջնությունների միջև համեմատություն անցկացնելը հեշտ չէ: Այս մասին հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

«Դժվար է համեմատել Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները, որովհետև խոսքը տարբեր խաղաոճերի մասին է: Թիմերը, որոնք տեղ են զբաղեցնում Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ներքին հատվածում, ավելի կոշտ ֆոտբոլ են ցուցադրում: Նրանք շեշտը դնում են ֆիզիկական պատրաստականության վրա: Բացի այդ, մարտավարության հարցում միանգամայն այլ մոտեցում են կիրառում»,- հայտարարել է Բալլակը:

 

Միքայել Բալլակ. «Քառյակի թիմերի հետ ոչ մեկը չի կարող մրցել»