Նախագահի աթոռի համար կպայքարեն Իոսիպովիչն ու Բանդիչը
28/12/2009 10:35

Նախագահի աթոռի համար կպայքարեն Իոսիպովիչն ու Բանդիչը

Խորվաթիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում երկրորդ փուլ են անցել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՍԴԿ) Իվա Իոսիպովիչը և Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը:

Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, այս մասին հայտնել են Խորվաթիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` հիմք ընդունելով գրեթե բոլոր ընտրատեղամասերից (99,5 տոկոս) ստացված արձանագրությունների համադրման արդյունքները:

ԿԸՀ-ն հայտնել է նաև, որ ընտրողների մասնակցության քանակը Խորվաթիայի համար շատ ցածր է եղել. այն կազմել է ընտրազանգվածի մոտ 44 տոկոսը:

Ընտրությունների արդյունքները թույլ են տալիս ՍԴԿ-ին հաղթանակ տոնել, քանի որ ոչ միայն Իոսիպովիչն է հավաքել ձայների գերակշռող մասը` 32,44 տոկոս, այլև կուսակցության նախկին անդամ Բանդիչը` 14,84 տոկոս, ով զրկվել էր կուսակցության տոմսից միայն այն բանի համար, որ ցանկություն էր հայտնել մասնակցելու նախագահական ընտրություններին:

Գլխավոր պարտություն կրողը ներկա ընտրությունների արդյունքներում Խորվաթական դեմոկրատական կուսակցությունն է: Չնայած ակնհայտ քաղաքական հաջողություններին` երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիության լիարժեք անդամ լինելուն ուղղված քայլերին, ընտրազանգվածն այս կուսակցությանը չի ներել տնտեսական քաղաքականությունում տարած պարտությունները: Այս կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Հեմրանտը հավաքել է ձայների միայն 12,1 տոկոսը:
 

Նախագահի աթոռի համար կպայքարեն Իոսիպովիչն ու Բանդիչը