.jpg)
Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը` Երևանում
Մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի կունենա եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
«Միլանում գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին մեր թեկնածության օգտին: Ընդ որում` Իտալիան նույնպես ցանկանում էր տիրանալ գործկոմի նիստի կազմակերպման իրավունքին, սակայն բոլորն արտահայտվեցին մեր օգտին: Սա վստահության քվե էր` տրված մեզ»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը: