Հաղթողներն արդեն որոշված են. Aysor-ի լրագրողը նրանց շարքերում է
28/12/2009 12:03

Հաղթողներն արդեն որոշված են. Aysor-ի լրագրողը նրանց շարքերում է

Ինչպես հայտնի է, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նախաձեռնել էր ‹‹ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում›› թեմայով լրագրողների մրցույթ, որի նպատակն էր խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում անցկացված ՏՏ ոլորտի տոնակատարության ժամանակ տեղի ունեցավ լրագրողների մրցանակաբաշխությունը: Անցկացվեց նաև Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության «Իրեր տարբերակող և դասակարգող» մրցույթի մրցանակաբաշխությունը: Տոնակատարությանը ներկա էին ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և միությունների ղեկավարներ:

«ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» մրցույթում ամենից շատ հայտեր ներկայացել էին «Լավագույն հոդված» անվանակարգում, որի շրջանակներում տրվեցին նաև մի քանի խրախուսական մրցանակներ: Ժյուրիի որոշմամբ որոշ անվանակարգերում տրվեցին երրորդ տեղի երկու մրցանակներ, իսկ մի շարք անվանակարգերում չտրվեցին առաջին և երկրորդ տեղի մրցանակներ: Ժյուրին ԻՏՁՄ վարչության անդամներն էին:

Ինչպես հայտնում են ԻՏՁՄ-ից, մրցույթի հաղթողներն են`

«Լավագույն հոդված» անվանակարգ
Առաջին տեղի մրցանակակիր` Ալբերտ Խաչատրյան /Ռեսպուբլիկա Արմենիա/
Երկրորդ տեղի միցանակակիր` Լիաննա Գյոզալյան /Ռեսպուբլիկա Արմենիա/
Երրորդ տեղի մրցանակակիրներ` Յուլիա Կուլիշովա /Դելովոյ Էքսպրես/, Ալեքսեյ Չալաբյան և Էդգար Ամիրխանյան /panorama.am/

«Լավագույն հոդված» անվանակարգում խրախուսական մրցանակներ են տրվել`

Գայանե Խաչատրյանին /aysor.am/, Գրիգորի Յուրիին /panarmenian.net/, Սառա Խոջոյանին /Արմենիանաու/:

«Լավագույն հարցազրույց» անվանակարգ

Առաջին տեղի մրցանակակիր` Յուլիա Կուլիշովա /Դելովոյ Էքսպրես/
Երկրորդ տեղի միցանակակիր` Սամվել Ավագյան /Կապիտալ/
Երրորդ տեղի մրցանակակիրներ` Աշոտ Գարեգինյան /Բազիս/, Քրիստինե Աղալարյան /Հետք/

«Լավագույն ֆելյետոն» անվանակարգ


Երրորդ տեղի մրցանակակիր` Ալբերտ Խաչատրյան /Ռեսպուբլիկա Արմենիա/

«Լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգ

Երրորդ տեղի մրցանակակիրներ` Վարդան Պապիկյան և Անի Աբրահամյան /iReport.am/

«DigiTec Expo 2009 լավագույն լուսաբանում» անվանակարգ

Երրորդ տեղի մրցանակակիրներ` Սամվել Ավագյան /Կապիտալ/, Լիաննա Գյոզալյան /Ռեսպուբլիկա Արմենիա/

«Լավագույն հեռուստառեպորտաժ» անվանակարգ
Երրորդ տեղի մրցանակակիր` Լիզա Գասպարյան /Գալա/
 

Հաղթողներն արդեն որոշված են. Aysor-ի լրագրողը նրանց շարքերում է