Գուտին կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»
28/12/2009 18:28

Գուտին կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»

Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Գուտին կարող է միանալ Ստամբուլի «Բեշիկթաշին»: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը: Թերթը գրում է, որ թուրքական թիմի գլխավոր մարզիչ Մուստաֆա Դենիզլին ժամանել է Մադրիդ, որտեղ «Արքայական ակումբի» ղեկավարության հետ քննարկել է այդ ֆուտբոլիստի` վարձավճարով տեղափոխվելու հնարավորությունը:

Ավելացնենք, որ «Ռեալի» ներկայացուցիչները դրական են գնահատել թուրքական կողմի նախաձեռնությունը: Այժմ ամեն ինչ կախված կլինի Գուտիի որոշումից:

 

Գուտին կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»