.jpg)
Թեհրան. ցույցեր, զոհեր…
Ընդդիմադիր հոգևորական Այաթոլլա Խոսեյն Ալի Մոնթազերիի հուղարկավորման արարողությունից հետո Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընդդիմությունը նախօրեին փողոց էր դուրս եկել: Ոստիկանության հետ բախման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, 300 մարդ ձերբակալվել է: Ըստ ԲիԲիՍի-ի, զոհվել է նաև Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի զարմիկը` Ալի Մուսավին: Նա հրազենային վնասվածք է ստացել սրտի հատվածում:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել են Թեհրանում տեղի ունեցածը: Ըստ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհդրի` Իրանի իշխանությունները «անարդարացիորեն» ցրել են քաղաքացիների ցույցերը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել:
Իր մտահոգությունն է արտահայտել նաև Ֆրանսիան` դատապարտելով ազատության համար պայքար մղող քաղաքացիների հանդեպ հետապնդումները: