.jpg)
28/12/2009 11:20
Ձնահյուսի հետևանքով Իտալիայում 7 մարդ է զոհվել
Իտալիայի հյուսիսում ձնահյուսի արդյունքում 7 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով «Ռեպուբլիկա» իտալական պարբերականին:
Աղբյուրի համաձայն, Տրենտինո-Ալտո-Ադիջե մարզի լեռներում զոհվել են երկու մեծահասակ դահուկորդներ, 12-տարեկան երեխա, ինչպես նաև 4 փրկարարներ, ովքեր ժամանել էին կորածներին որոնելու: