.jpg)
Բյուջեի նախագիծը ֆինանսների նախարարին հիվանդանոց է հասցրել
Ճապոնիայի ֆինանսների նախարար 77-ամյա Խիրոխիսա Ֆուդձին հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Նախարարը հիվանդանոց է տեղափոխվել` բարձր ճնշման և գերհոգնածության ախտանիշներով:
Վերջերս նա ակտիվորեն մասնակցում էր բյուջեի քննարկումներին, ինչն էլ համարվում է նախարարի ինքնազգացողության վատթարացման պատճառը:
Հունվարի 30-ին նախարարը ծրագրում է վերադառնալ աշխատանքի:
2010թ-ի բյուջեի նախագիծը (ֆինանսական տարին սկսվում է ապրիլի 1-ից), հաստատվել է դեկտեմբերի 25-ին` վարչապետ Յուկիո Խատոյամայի կողմից: Նախագծով նախատեսվում են ռեկորդային ծախսեր` 92,3 տրիլիոն իեն (ավելի քան 1 տրիլիոն դոլար): Դեֆիցիտը կառավարությունը հույս ունի փակել 44,3 տրիլիոն իենի( 480 միլիարդ դոլար) փոխառությունների հաշվին: