Հունվարի 8-ի հանրահավաքի երթուղին
28/12/2009 18:17

Հունվարի 8-ի հանրահավաքի երթուղին

«Ամեն մեկն ինքն է որոշում իր խոսքի ազդեցության ու արդյունավետության համար ճիշտ պահը»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի համար 2010-ի հունվարի 8-ի հանրահավաքին ելույթ կունենա:

Նա տեղեկացրեց, որ երթը կմեկնարկի ժամը 15:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից հրապարակից, երթուղին կանցնի Երվանդ Քոչար-Զավարյան-Վրացյան-Վարդանանց փողոցներով, կմտնի Սախարովի հրապարակ, ապա կամփոփվի Հյուսիսային պողոտայում:

Իսկ ի՞նչ է մտածում Զուրաբյանը, ոստիկանությունն այդ օրը կարո՞ղ է ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը. «Ոստիկանությունը, սովորաբար, մեր երթերի ժամանակ զբաղված է ինչ-որ պրովոկացիա ստեղծելով: Վտանգ կա, տոն է և նպաստավոր կլինի, որ մենք հերթական բարբարոսական գործողության ականատեսը լինենք: Փորձը ցույց է տվել, որ մինչև հիմա ոստիկանության գործը եղել է հասարակական կարգի խափանումը»:

Սակայն Զուրաբյանը վստահ է, որ հունվարյան երթը նպաստավոր կլինի ԱԺ պատգամավորության թափուր տեղի համար առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի համար:
 

Հունվարի 8-ի հանրահավաքի երթուղին