.jpg)
ՀԱԿ. Ծեծել են Փաշինյանի նախընտրական շտաբի երիտասարդներին
Երեկ երեկոյան Սախարովի հրապարակին հարող թաղամասում` «Բոքսի հայաթում» ծեծի են ենթարկվել թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի մոտ 10 երիտասարդ:
Այդ մասին Aysor.am-ի թղթակցին հայտնել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից: Ըստ աղբյուրի, Փաշինյանի քարոզարշավն իրականացնող ակտիվիստները ծեծի են ենթարկվել նույն ընտրատարածքում առաջադրված թեկանածու Արա Սիմոնյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից:
Ծեծի ենթարկվածներից առավել ծանր վնասվածքներ ստացածներին`Վահագն Գևորգյանին և Սերգեյ Գասպարյանին այնտեղից տեղափոխել են Նոր-Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Վերջիններս հարվածներ են ստացել գլխի շրջանում: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ երիտասարդների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: