Հռոմեական բախում` Սիմպլիսիոյի համար
28/12/2009 17:20

Հռոմեական բախում` Սիմպլիսիոյի համար

Հռոմեական ակումբները մրցակցում են «Պալերմոյի» կիսապաշտպան Ֆաբիո Սիմպլիսիոյի հետ պայմանագիր ստորագրելու համար: «Il Messaggero»-ի տվյալներով` «Ռոման» և «Լացիոն» ուշադիր հետևում են այդ ֆուտբոլիստին: Սակայն եթե հաշվի առնենք, որ Դավիդ Բալլարդինին նախկինում մարզել է «Պալերմոն», «Լացիոյի» տարբերակն առավել հավանական է թվում: Ինչպես երևում է, ինքը` Սիմպլիսիոն, նույնպես դեմ չէ` հեռանալու Սիցիլիայից, որտեղ իր ապագան անորոշ է:

«Լացիոն» մտադիր է այդ ֆուտբոլիստի օգնությամբ խուսափել ուժեղագույնների մրցաշարը լքելու վտանգից, իսկ «Ռոման» ցանկանում է համալրվել` մրցաշրջանի երկրորդ հատվածում հաջող ելույթներ ունենալու և «Ա» սերիայի լավագույն քառյակում հաստատվելու համար: