.jpg)
Տեղի ունեցավ Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցի շնորհանդեսը
«Սիվիլիթաս» հիմնադրամը այսօր Երևանում ներկայացրեց տարեկան զեկույց, որը կրում էր «Հայաստան 2009 թ. խոստում և իրականություն» վերնագիրը: Զեկույցի շնորհանդեսին ներկա էին հայ քաղաքական շրջանակի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
Միջոցառման ժամանակ քննարկումներ սկսեցին «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Քննարկումները, հիմնականում, ծավալվում էին Հայաստանի քաղաքական արտաքին և ներքին ձեռքբերումների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում Հայաստանի տնտեսական քաղաքականության շուրջ:
Ինչպես զեկույցում է նշված, այս տարի Հայաստանում «ճգնաժամը, իրոք, լայնորեն դրսևորվեց, իսկ հնարավորությունները մնացին չօգտագործված»:
Ինչ վերաբերում է զեկույցի վերտառությանը, ապա Վարդան Օսկանյանը նշեց, որ այն «արտացոլում է այս տարվա հիմնական առանձնահատկությունը»:
«Սիվիլիթաս» հիմնադրամի զեկույցի կազմմանը մասնակցել են հայաստանյան և արտերկրի փորձագետներ, լրագրողներ, տնտեսագետներ, քաղաքական վերալուծաբաններ:
Նշենք, որ «Հայաստան 2009. խոստում և իրականության» զեկույցը հրատարակվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ: