.jpg)
Վենգեր. «Հույս ունեմ, որ Ֆաբրեգասի վնասվածքը լուրջ չէ»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Բիրմինգհեմի «Աստոն Վիլլայի» նկատմամբ տոնած 3:0 հաշվով հաղթանակից հետո հույս է հայտնել, որ ավագի` Սեսկ Ֆաբրեգասի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
«Դեռ խաղից առաջ գիտեի, որ Սեսկը լիարժեք պատրաստ չէ, ուստի որոշեցի նրան թողնել պահեստայինների նստարանին: Սակայն ընթացքում հայտնվեցինք այնպիսի իրավիճակում, երբ նրա ներկայությունը խաղադաշտում պարզապես անհրաժեշտ էր: Տեսնենք` արդյոք փոշմանելո՞ւ եմ այդ որոշման համար: Հույս ունեմ, որ նրա ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այլապես 3 շաբաթ կարող է զրկվել խաղադաշտում հայտնվելու հնարավորությունից»,- ասել է Վենգերը: