Ադրիանո Գալիանի. «Լեոնարդոն գրագետ մարզիչ է»
11/01/2010 19:48

Ադրիանո Գալիանի. «Լեոնարդոն գրագետ մարզիչ է»

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին գոհ է Թուրինի «Յուվենթուսի» հետ խաղում իր թիմի ֆուտբոլիստների գործողություններից: Հիշեցնենք, որ այդ խաղում միլանցիներն ահեղ մրցակցին հաղթել են 3:0 հաշվով:

«Լեոնարդոն իրեն դրսևորեց որպես խելոք և գրագետ մարզիչ` խաղի համար ընտրելով այնպիսի մարտավարություն, որն առավել հոգեհարազատ է մեր թիմին: Բոլոր մարզիչները պետք է խաղը կառուցեն համաձայն այն ներուժի, որն ունեն իրենց ձեռքի տակ»,- Գալիանիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

«Միլանի» փոխնախագահն իր կարծիքն է հայտնել նաև թիմի մի շարք ֆուտբոլիստների` Ալեսանդրո Նեստայի, Մարկո Բորրիելոյի և Ֆիլիպո Ինձագիի մասին:

«Շատ ուրախ եմ Մարկոյի համար: Նա առողջության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն այժմ լիովին ապաքինվել է և շարունակում է աճել: Նեստան աշխարհի լավագույն պաշտպանն է: Ինձագին շարունակում է պաշտպանել «Միլանի» մարզական պատիվը, և մենք չենք պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը»,- նշել է Գալիանին:

 

Ադրիանո Գալիանի. «Լեոնարդոն գրագետ մարզիչ է»