.jpg)
Թումասյանը` «Ռոստովի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ
Այսօր «Ռոստով» ֆուտբոլային թիմն արձակուրդից հետո անցկացրեց առաջին պարապմունքը, որի ընթացքում ֆուտբոլիստներին ներկայացվեց նոր գլխավոր մարզիչը` մեր հայրենակից Ալեքսանդր Թումասյանը: Այս մասին տեղեկացնում է ռոստովյան ակումբի պաշտոնական կայքը:
«Այսօր մենք սկսեցինք նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: Մինչև հունվարի 20-ը կաշխատենք Դոնի Ռոստովում, իսկ հունվարի 21-ից սկսած` երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Սոչիում,- նշել է Թումասյանը:- Հավաքի վերջնամասում մի քանի ստուգողական խաղեր կանցկացնենք: Այժմ փորձում ենք կողմնորոշվել մրցակիցների հարցում: Ի դեպ, «Ռոստովի» երիտասարդ ֆուտբոլիստներից բացի, մեզ հետ կմարզվեն մի քանի պոտենցիալ նորեկներ, ովքեր, բնականաբար, դեռ պետք է փորձաշրջան անցնեն»: