.jpg)
Թուրքիայի եթերում նոր հակաիսրայելական սերիալ է ցուցադրվում
Թուրքիայում սկսվել է հեռարձակվել նոր հակաիսրայելական հեռուստասերիալ: Ինչպես նշում է Kursor-ը, հղում կատարելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանին, ըստ սցենարի, Թուրքիայի տարածքում բուռն լրտեսական գործունեություն են ծավալում Մոսադի աշխատակիցները, որոնք զերծ չեն մնում ոչ միայն թուրքական մաֆիայի հետ համագործելուց, այլ նաև` երեխաներ փախցնելուց և դեսպանատան տարածքում նրանց պահելուց:
Նշենք, որ նշված սերիալը առաջինը չէ, որ հակաիսրայելական երանգ ունի: Նման սերիալներ և ֆիլմեր ցուցադրվել են Թուրքիայում նաև մինչ այդ` պաղեստինյան գրոհայիների դեմ Գազայի շրջանում իսրայելական «Ձուլած կապար» օպերացիայից հետո: