.jpg)
11/01/2010 12:35
Արթուր Բեռնեցյանի հաջող նորամուտը
Ամերիկյան Գլենդել քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում իր նորամուտը նշեց առաջին թեթևքաշային կարգի ներկայացուցիչ Արթուր Բեռնեցյանը: Նրա մրցակիցը, ինչպես հայտնում է championat.ru-ն, Ֆրանցիսկո Սոլիսն էր: 4 ռաունդից բաղկացած մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն քվեարկեցին հայ մարզիկի օգտին` նույն` 39:35 հաշվով: