.jpg)
Ուկրաինան ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում է
Եվրոպական ֆուտբոլային միության նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ «Եվրո-2012»-ի նախապատրաստության գործընթացում ՈՒԵՖԱ-ի փորձագետներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Ուկրաինային:
«Մենք չենք մոռանում, որ Լեհաստանն ու Ուկրաինան նման խոշոր միջոցառումների կազմակերպման փորձ չունեն, ուստի բոլորիս համար դա ֆուտբոլային մեծ իրադարձություն է: Հնարավոր է` մեր որոշումը կապված էր նաև ռիսկի հետ,- Պլատինիի խոսքերը մեջբերել է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:- Չեմ թաքցնում նաև այն, որ ավելի շատ ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինան: Այդ առաջնությունը մեծ և գեղեցիկ իրադարձություն է, սակայն հիմա մենք պետք է կենտրոնացած աշխատենք կազմակերպչական ուղղությամբ»: