«ՀայՌուսգազարդը» կներկայացնի բնական գազի սակագնի վերանայման հայտ
11/01/2010 17:17

«ՀայՌուսգազարդը» կներկայացնի բնական գազի սակագնի վերանայման հայտ

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ Ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2010 թվականը կարևորվում է հատկապես «Հրազդան 5»-ի շինարարարության ավարտի ծրագրով: Չնայած ճգնաժամի հետևանքներին, ընթացիկ տարում Ընկերությունն ակնկալում է բավականին լուրջ վարկային ռեսուրս` իր առջև դրված խնդիրները լուծելու և ռազմավարական ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար: Այս մասին հատնում են «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությունից:

Գնահատելով անցյալ տարին` Կ. Կարապետյանը ընկերության ստորաբաժանումներին հանձնարարեց ամփոփել և պատրաստել 2009 թ. հաշվետվությունները, մասնավորապես ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազիֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ, ինչպես նաև` ներկայացնել 2010 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական հոսքերի կանխատեսումները:

Խորհրդակցության ընթացքում նշվեց նաև, որ առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի բնական գազի սակագնի վերանայման հայտը:

 

«ՀայՌուսգազարդը» կներկայացնի բնական գազի սակագնի վերանայման հայտ