.jpg)
Ոսկին կրկին թանկանում է
Ոսկու փետրվարյան ֆյուչերսները վերականգնում են իրենց գնային առավելությունը: Այն բանից հետո, երբ անցած ուրբաթ օրը հրապարակվել են ԱՄՆ զբաղվածության շուկայի դեկտեմբերյան ցուցանիշները, որոնք եղել են բացասական, ոսկու գները, ի հակադրումն ամերիկյան դոլարի թուլացման, սկսել են արժևորվել:
Այսպես, եկող ամսվա ոսկու ֆյուչերսների գնանշումները COMEX-ի առևտրային նստաշրջանի ավարտին աճել են 5,20 դոլարով` մեկ ունցիայի դիմաց հասնելով 1138,9 դոլարի:
«Սա ահազանգում է այն մասին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, հավանական է, որ չի կարողանա բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- նկատել է Lind-Waldock ընկերության ավագ վերլուծաբան Ադամ Կլոպֆենշտեյնը: