.jpg)
ՀԱԿ-ն ընտրությունների մասին
Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղի համար կայացած ընտրությունների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, ըստ որի տեղեկացնում է, որ «չի ճանաչում ընտրության արդյունքները և այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով` ավավեր ճանաչելու պահանջով»:
Հայտարարությունում ասվում է նաև, որ «ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է Հայ Ազգային Կոնգրեսի` որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին»:
«Հունվարի 10-ի ընտրությունը բացահայտ ցուցադրեց հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության բարձրացման լուրջ առաջընթացը»,- ասված է հաղորդագրությունում: