.jpg)
Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը մեկնել են Թուրքիա
Դոնեցկի «Մետալուրգը» հունվարի 9-ին չարտերային չվերթով մեկնել է Թուրքիա, որտեղ պետք է անցկացնի իր առաջին ուսումնամարզական հավաքը: Նիկոլայ Կոստովի ղեկավարությամբ Բելեկում առաջնության երկրորդ շրջանին նախապատրաստվում են 23 ֆուտբոլիստներ, որոնց թվում են նաև Հենրիխ Մխիթարյանը և «Բանանցի» ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը:
Չնայած վերջինս ընդամենը 20 տարեկան է, հասցրել է դառնալ երևանյան թիմի առաջատարներից մեկը: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը շատ լավ է ճանաչում այդ ֆուտբոլիստին, քանի որ ժամանակին գլխավորել է «Բանանցը»: Հավանաբար, հենց անձնական ծանոթությունն էլ դեր է խաղացել, որպեսզի որոշում կայացնի նրան փորձաշրջանի հրավիրելու վերաբերյալ:
Ավելացնենք, որ հունվարի 14-ին դոնեցկյան թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ, իսկ հունվարի 19-ին կմրցակցի Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինի» հետ: