Խորվաթիայի նախագահի ընտրություններում հաղթում է Իվո Իոսիպովիչը
11/01/2010 10:23

Խորվաթիայի նախագահի ընտրություններում հաղթում է Իվո Իոսիպովիչը

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Իվո Իոսիպովիչը, ընտրությանը մասնակցող քաղաքացիների շարքերում արված հարցումների արդյունքում, վստահորեն հաղթանակ է տարել Խորվաթիայում անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ինչպես տեղեկացնում է ԻտաՌ-Տասս գործակալությունը, Իոսիպովիչը ստացել է ձայների 64.5 տոկոսը` անկախ թեկնածու, Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչի ստացած 35.4 տոկոս ձայների դեմ:

Հայտնենք նաև, որ սրանք առաջին, բայց դեռևս ոչ պաշտոնական տվյալներն են: Մինչդեռ սոցհարցումների արդյունքները ցրում են Իվո Իոսոպովիչի հաղթանակի վերաբերյալ կասկածները:
 

Խորվաթիայի նախագահի ընտրություններում հաղթում է Իվո Իոսիպովիչը