.jpg)
Հունվարի 11-ը Ճապոնիայում Չափահասության օր է
Ամեն տարի, հունվարի երկրորդ երկուշաբթի օրը Ճապոնիայում նշվում է Չափահասության օրը (Սեիձին-նո Խի). 2010թ-ին տոնը նշվում է այսօր`հունվարի 11-ին: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Չափահասության օրը պետական տոն է, այն նաև ոչ աշխատանքային է:
Ըստ ճապոնական օրենսդրության, այդ պահից երիտասարդները իրավունք ունեն մասնակցեն ընտրություններին, օրենքի առաջ լիովին պատասխանատու են, նրանց վրա տարածվում է աշխատանքային օրենսդրությունը, նրանք իրավունք ունեն կնքել բանկային և առևտրային գործարքներ, ձեռք բերել և օգտագործել ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ և այլն:
Համարվում է, որ առաջին անգամ Ճապոնիայում չափահասության օրը նշվել է 714թ.-ին: Այն ժամանակ քրմերի խորհուրդով փոխել են գահաժառանգ երիտասարդ արքայազնի սանրվածքը և հագուստի ոճը, այդպիսով նշելով նրա մուտքը հասունություն: