Խորեն Գևորը հաղթեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյին
11/01/2010 12:31

Խորեն Գևորը հաղթեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյին

Գերմանական Մակդեբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը հանդիպեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյի հետ: Մրցամարտը բաղկացած էր 10 ռաունդից: Կողմերից ոչ մեկին չհաջողվեց ժամկետից շուտ հաղթանակ տոնել: Մրցավարների միաձայն որոշմամբ (96:94, 98:94, 99:91) հաղթող ճանաչվեց Խորեն Գևորը: Այս մասին տեղեկացնում է championat.ru-ն:

 

Խորեն Գևորը հաղթեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյին