.jpg)
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ
Թուրքական Բուրսա քաղաքում կազմակերպված աշխարհի շախմատի թիմային առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականը մրցակցում է Ռուսաստանի ընտրանու հետ: Պարտիաներից մեկն արդեն ավարտվել է. առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գրիշչուկի հետ:
Հիշեցնենք, որ մեդալների համար պայքարում հնարավորությունները պահպանելու համար Հայաստանի ազգային թիմը պետք է հաղթի բոլոր հանդիպումներում: Այժմ հայ շախմատասերների ուշադրությունը բևեռված է մյուս խաղատախտակների վրա: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցն Ալեքսանդր Մորոզևիչն է: Գաբրիել Սարգսյանը խաղում է Եվգենի Թոմաշևսկու, Արման Փաշիկյանը` Վլադիմիր Մալախովի հետ:
Ի դեպ, առաջնության մրցանակներից մեկի տիրոջ անունն արդեն հայտնի է: «Հեղինակությունների սարսափ» կոչմանը կտիրանա Հունաստանի ընտրանին, որին հաջողվել է հաղթել երկու ֆավորիտների` Ռուսաստանի և Հայաստանի ազգային թիմերին: