.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կազմել է 48,2 մլն ֆունտ ստեռլինգ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է 2009 թ. ֆինանսական ցուցանիշները: Եկամուտը կազմել է 48,2 մլն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ նախորդ` 2008 թ. ակումբը կորուստներ էր կրել 21,4 մլն ֆունտ ստեռլինգի չափով: «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է բարելավել իր ֆինանսական ցուցանիշները միայն այն բանի շնորհիվ, որ Մադրիդի «Ռեալն» անգլիական ակումբին կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար վճարեց 80 մլն ֆունտ ստեռլինգ: