.jpg)
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհանդիպեն Ստամբուլում
Փետրվարի 4-5-ը Ստամբուլում կկայանա ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այս մասին հաղորդում է Վզգլյադը:
Խորհրդակցությանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսսենը:
Սպասվում է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կենտրոնական թեման կդառնա իրադրությունն Աֆղանստանում և այդ երկրում անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում զինվորական համալրումը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նախորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի էր ունեցել 2009 թ. հոկտեմբերին Բրատիսլավայում: