.jpg)
Թիվ 10 ընտրատարածքում Փաշինյանը պարտվեց Սիմոնյանին
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն այսօր առավոտյան հրապարակեց թիվ 10 ընտրատարածքում նախօրեին կայացած Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների, քվեարկությանը մասնակցել է 13 380 մարդ, ինչը կազմում է ընտրողների 24,3 տոկոսը:
«Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 7622, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` 5023, իսկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի օգտին քվեարկել է 299 ընտրող:
57 000 քվեաթերթիկից մարվել է 43617-ը, վավեր է ճանաչվել 12944 քվեաթերթիկ, անվավեր` 438, անճշտությունների թիվը 8 է: