Հայաստանի չեմպիոնը 3 հավաք է պլանավորել
11/01/2010 15:56

Հայաստանի չեմպիոնը 3 հավաք է պլանավորել

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմն արդեն սկսել է նոր մրցաշրջանին նախապատրաստությունը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբը պլանավորել է առաջին հավաքն անցկացնել Սոչիում, հունվարի 24-ից մինչև փետրվարի 4-ը:

«Նախատեսել ենք մասնակցել երեք ստուգողական հանդիպման` հունվարի 27-ին, 30-ին և փետրվարի 3-ին: Առաջին մրցակիցը Սանկտ Պետերբուրգի «Դինամոն», որը նույնպես հավաք է անցկացնելու Սոչիում: Մյուս երկու մրցակիցների անունները կճշտենք հենց տեղում»,- հայտարարեց Վարդան Մինասյանը:

Երկրորդ հավաքը «Փյունիկը» կկազմակերպի Կիպրոսում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, փետրվարի 9-23-ը: Երրորդ հավաքը պլանավորված է Իտալիայում, մարտի 7-17-ն ընկած ժամանակահատվածում:
 

Հայաստանի չեմպիոնը 3 հավաք է պլանավորել