Ռոնալդինյո. «Կրկին վստահ եմ իմ ուժերին»
11/01/2010 20:06

Ռոնալդինյո. «Կրկին վստահ եմ իմ ուժերին»

Թուրինի «Յուվենթուսի» դարպասը 2 գոլ խփած բրազիլացի Ռոնալդինյոն մեկնաբանել է իր թիմի` «Միլանի» հաղթանակը «Ա» սերիայի 19-րդ տուրի խաղում: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

«Ես երջանիկ եմ: Կրկին վստահություն եմ ձեռք բերել իմ ուժերի նկատմամբ և այժմ լի եմ լավատեսությամբ: Հիանալի մարզավիճակում եմ և ուզում եմ օգնել իմ թիմին` նվաճելու Սկուդետտոն»,- ասել է Ռոնալդինյոն:

Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» ջախջախման սկիզբը դրել է Ալեսանդրո Նեստան` մրցակցի դարպասը գրավելով առաջին խաղակեսի միջնամասում: Իսկ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով:

 

Ռոնալդինյո. «Կրկին վստահ եմ իմ ուժերին»