Դասերը վերսկսվեցին, բացակաների թիվը ճշտվում է
11/01/2010 12:01

Դասերը վերսկսվեցին, բացակաների թիվը ճշտվում է

Այսօրվանից հանրապետության կրթական հաստատություններում վերսկսվել են դասերը:

Երկարատև հարկադիր ձմեռային արձակուրդից հետո ոմանք այսօր ուրախությամբ են գնում հարազատ կրթօջախ, ոմանք էլ հասցրել են նորից հիվանդանալ ու 2010թ.-ի դպրոցական առաջին օրը բաց կթողնեն:

Մի շարք դպրոցների տնօրեններ Aysor-ին հավաստեցին, որ բացակաների թիվը շատ չէ, թիվ 72 դպրոցի տնօրենն էլ խորհուրդ տվեց ոչինչ չփնտրել բացակաների մեջ` հավելելով, որ իրենք համապատասխան ինֆորմացիան արդեն փոխանցել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն:

Կրթության վարչության պետն, ինչպես տեղեկացանք, այս պահին շրջում է մայրաքաղաքի դպրոցներով` անձամբ ստուգելու բացակայություններն ու դասասենյակների ջերմաստիճանը, իսկ պետի տեղակալ Սիլվա Աչոյանը տեղեկացրեց, որ առայժմ ոչ մի դպրոց իրենց տեղեկատվություն չի փոխանցել:


Վարչությունում նաև հավելեցին, որ դպրոցներում հաճախելիության մասին տվյալները կհաղորդվեն ավելի ուշ:
 

Դասերը վերսկսվեցին, բացակաների թիվը ճշտվում է