.jpg)
Երկուսը ձերբակալվել են
Անգոլայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են FLEC անջատողական խմբի երկու անդամների, ովքեր հարձակում են կազմակերպել Մալի ուղևորվող Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի ավտոբուսի վրա: Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը, որի մասնակիցների թվում էր նաև Տոգոյի ընտրանին:
«FLEC-ի երկու անդամներին հաջողվել է ձերբակալել հանցագործության վայրից ոչ շատ հեռու, Մասսաբի տանող ճանապարհին, որը միացնում է Անգոլան և Կոնգոն»,- հայտարարել է Անգոլայի դատախազ Անտոնիո Նիտոն:
Ավելացնենք, որ ավտոբուսի գնդակոծության պատճառով Տոգոյի հավաքականը հրաժարվել է մասնակցել մայրցամաքային առաջնությանը: