.jpg)
Լավագույն մարզիչը Վիսենտե դել Բոսկեն է
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից անցկացված քվեարկությամբ 2009 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Երկրորդ տեղում Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դունգան:
Այժմ ներկայացնում ենք մարզիչների լավագույն տասնյակը:
1. Վիսենտե դել Բոսկե (Իսպանիա)-185 միավոր
2. Ֆաբիո Կապելլո (Անգլիա)-151
3. Դունգա (Բրազիլիա)-149
4. Մարսելո Բիելսա (Չիլի)-82
5. Ռոբերտ Բրեդլի (ԱՄՆ)-32
6. Բերտ վան Մարվիյկ (Հոլանդիա)-28
7. Օտմար Հիտցֆելդ (Շվեյցարիա)-23
8. Օտտո Ռեհագել (Հունաստան)-18
9-10 Ռադոմիր Անտիչ (Սերբիա)-17
9-10 Գուուս Հիդդինկ (Ռուսաստան)-17