.jpg)
Մյունխենում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը
Մյունխենում տեղի ունեցող անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իր երկրի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունը սպառնում է կայունությանը Կովկասում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության, Ալիևը, մասնավորապես, ընդգծել է, որ հայկական զորքերի` Լեռնային Ղարաբաղում շուրջ երկու տասնամյակներ տևող ներկայությունը խանգարում է լիամասշտաբ տարածաշջանային համագործակցությանը և կարող է վնաս հասցնել զարգացման պլաններին, որ մշակում է Բաքուն:
Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները հանդես էին եկել նախազգուշացմամբ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը կարող է կրկին բռնկվել: