.jpg)
Անչելոտտի. «Արսենալից» ազատվելու հնարավորություն ունենք»
Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է «Արսենալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Կիրակի մենք ոչ միայն հաղթելու, այլ նաև «Արսենալից» ազատվելու հիանալի հնարավորություն ունենք: «Հալլ Սիթիի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին ինձ չի տխրեցրել: Մենք լավ էինք խաղում, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում է: Եթե առաջիկա խաղում հաղթենք, «Արսենալի» համար առաջատարների շարք վերադառնալու գործը շատ կբարդանա, քանի որ միավորների տարբերությունն արդեն շատ մեծ կլինի: Բացի այդ, թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Ուստի նրանց համար շատ դժվար կլինի հետապնդել «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Պետք է ասեմ, որ մենք նաև կորուստ ունենք: Բալոտելլին կրկին խաղից դուրս է մնացել, սակայն շատ արագ է ապաքինվում, և ես հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ կսկսի մարզվել: Մնացած ֆուտբոլիստները շարքում են, այնպես որ, ոչ մի խնդիր չկա»,- ասել է Անչելոտտին: