.jpg)
Ինտիմ տեսանյութ` ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուի մասնակցությամբ
Ի պատասխան դատարանի պահանջի` վերադարձնել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Էդվարդսի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը, Էդվարդսի նախկին օգնական Էնդրյու Յանգը հայտարարել է, որ վարկաբեկիչ տեսագրությունը գտնվում է Հետաքննչական դաշնային բյուրոյի տրամադրության տակ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ Ռիել Հանթերը` Ջոն Էդվարդսի սիրուհին, պահանջել է վերադարձնել Էդվարդսի նախկին օգնականի ձեռքում հայտնված տեսանյութը:
Ավելի վաղ «The Enquirer»-ը ցնցող նյութ էր հրապարակել այն մասին, որ Հյուսիսային Կարոլինա նահանգից ԱՄՆ նախկին սենատոր (1999-2005), 2004 թ. նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն էդվարդսը ծեծի էր ենթարկել իր կնոջը` Էլիզաբեթին:
Հայտնի է, որ ամուսնության մեջ 32 տարի ապրած նախկին ամուսինների միջև ծեծկրտուքը սկսվել էր Էդվարդսի դավաճանության պատճառով. նախագահի նախկին թեկնածուն կապի մեջ էր դերասանուհի և պրոդյուսեր Ռիել Հանթերի հետ, ով Էդվարդսի հետ կապից աղջիկ էր ծննդաբերել: Իր հերթին, Հանթերը Էդվարդսի հետ մտերիմ կապի մեջ էր մտել` չնայած այն հանգամանքին, որ քաղաքական գործիչը ամուսնացած էր, իսկ նրա կինը` անբուժելի հիվանդ:
«The Enquirer»-ը նաև հայտնել է, որ Էդվարդսը երկար ժամանակ չէր ճանաչում հայրությունը, սակայն 2010 թ. հունվարին այնուամենայնիվ ճանաչեց դստերը, որից հետո բաժանվեց կնոջից: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` ամուսնալուծության նախաձեռնողը Էլիզաբեթն էր: Ավելին` Էլիզաբեթը պատրաստվում է նախկին ամուսնուն դատի տալ տնային բռնության համար, եթե Ջոնն ամուսնալուծության ժամանակ չբավարարի նախկին կնոջ պահանջները: