Վրաստանը ԱՄՆ-ից 1 մլրդ դոլար կստանա
06/02/2010 13:20

Վրաստանը ԱՄՆ-ից 1 մլրդ դոլար կստանա

ԱՄՆ-ը ի կատար կածի Վրաստանին տված խոստումը,-հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից` ԱՄն պետքարտուղար Ջեյմս Ստեյնբերգի Վրաստան կատարած այցի ավարտին:

Վրաստան մեկնելուց առաջ Ստեյնբերգը հայտնել էր, որ ներկայում առանձնացվում է այդ ֆինանսական աջակցության փաթեթի վերջին տրանշը, որը խոստացվել էր Վրաստանին դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կողմից` 2008թ-ի օգոստոսյան վրաց-օսական կոնֆլիկտի ժամանակ:

Դեսպանատան տվյալներով, օժանդակությունը բաշխվել է 4 ուղղություններով, մասնավորապես` 48,7 մլն դոլարն ուղղվել է քաղաքացիական հասարակության զարգացմանը, օրենսդրական գերակայության ուժեղացմանը և անկախ դատական համակարգին, 436,9 մլն դոլար էլ ուղղվել է հումանիտար նպատակներով:

Հատկացված միջոցներից 469,9 մլն դոլարը Վրաստանին ուղղվել է տնտեսական աճի ապահովման նպատակներով, այդ թվում` էլեկտրա- գազային ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը և փոքր և միջի ձեռնարկատիրության զարգացմանը:

Եվս 48,1 մլն դոլար առանձնացվել է խաղաղության և անվտանգության նպատակներին, ոստիկանության ուժեղացմանը, սահմանապահ անվտանգությանը և արտակարգ իրավիճակներին Վրաստանի պատրաստվածության աստիճանի բարձրացմանը,-հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 

Վրաստանը ԱՄՆ-ից 1 մլրդ դոլար կստանա