Հիդդինկ. «Լավ է, որ Ֆուրսենկոն շատ մեծ հավակնություններ ունի»
06/02/2010 15:20

Հիդդինկ. «Լավ է, որ Ֆուրսենկոն շատ մեծ հավակնություններ ունի»

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկը հայտարարել է, որ իրեն դուր են գալիս երկրի ֆուտբոլային միության նորընտիր նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի` «ԱԱ-2018»-ում հաղթելու պլանները:

«Աշխարհի առաջնությունում միշտ ուժեղագույն հավաքականներն են խաղում, ուստի Սերգեյ Ֆուրսենկոյի` այդ մրցաշարում հաղթելու ցանկությունը հարգանքով եմ ընդունում: Ինձ շատ են դուր գալիս նրա մեծ հավակնությունները»,- Հիդդինկի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:

 

Հիդդինկ. «Լավ է, որ Ֆուրսենկոն շատ մեծ հավակնություններ ունի»